Նորություններ

«Էվերթոնը» ոչ մի գումարի դիմաց չի վաճառի Լուկակուին

12.11.2015, 13:13

Ռոմելու Լուկակու«Էվերթոնը» պատրաստվում է Ջոն Սթոնսի օրինակով ակումբում պահել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին։

 

22-ամյա Լուկակուն, ում «Էվերթոնը» 2014 թվականին 28 մլն ֆունտով գնեց «Չելսիից», երբեք չի թաքցրել Չեմպիոնների Լիգայում հանդես գալու իր ամբիցիաները։

 

Ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդյան ակումբը չի ցուցադրում այն կայուն խաղը, որը թույլ կտա հաջորդ մրցաշրջանում կատարվի Լուկակուի երազանքը։ Լուրերի համաձայն, Ռոմելուի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»՝ Ֆրանսիայի և Իտալիայի չեմպիոնները, համապատասխանաբար։

 

Սակայն «Էվերթոնը» մտադիր է մերժել Լուկակուի համար արված ցանկացած առաջարկ։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Լիվերպուլը ներկայացնող ակումբը Լուկակուին չի վաճառի ոչ հունվարին, ոչ էլ ամռանը։

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

03.02.2018, 23:39

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Հադերսֆիլդ Թաուն» (տեսանյութ)

03.02.2018, 20:59

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Հադերսֆիլդ Թաուն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Հադերսֆիլդ Թաունին»։

կարդալ...