Նորություններ

«Էվերթոնը» չի կարողանում համաձայնության գալ Օսմանի հետ նոր պայմանագրի շուրջ

11.04.2013, 14:11

Լեոն Օսման«Էվերթոնի» կիսապաշտպան Լեոն Օսմանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:

 

Օսմանն իր կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացնում: «Իրիսկաների» կազմում հաջող հանդես գալու շնորհիվ 31-ամյա կիսապաշտպանը հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական:

 

Լեոնի գործող պայմանագիրն «Էվերթոնի» հետ լրանում է միայն երկու տարի անց, մինչդեռ ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ևս մեկ տարով:

 

Պարբերականի հաղորդմամբ բանակցությունները դեռ ոչնչի չեն հանգեցրել: «Էվերթոնի» և Օսմանի ներկայացուցիչները դեռ չեն համաձայնեցրել պայմանագրի որոշ մանրամասներ: Միևնույն ժամանակ կողմերը չեն պատրաստվում դադարեցնել քննարկումները:

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

13.01.2018, 23:22

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...

«Էվերթոնը» վաճառքի էր հանել ռետրո նկարով շապիկ, որի վրա «Լիվերպուլի» երկրպագուներն էին

29.12.2017, 12:27

«Էվերթոնը» վաճառքի էր հանել ռետրո նկարով շապիկ, որի վրա «Լիվերպուլի» երկրպագուներն էին

«Էվերթոնը» ակումբի պաշտոնական օնլայն խանութում վաճառքի էր հանել ռետրո նկարով շապիկ, որի վրա պատկերված էին «Լիվերպուլի» երկրպագուները։

կարդալ...