Նորություններ

«Էվերթոնը» ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել Բեյնսի հետ

05.09.2013, 13:30

Լեյթոն Բեյնս«Էվերթոնը» նոր բարելավված պայմանագիր կառաջարկի իր ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսին, ով տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո մնաց մերսիսայդյան ակումբում:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, տրանսֆերային պատուհանի փակման օրը «Մանչեսթեր Յունայթեդը» 15 մլն ֆունտ է առաջարկել Բեյնսի համար, սակայն «Էվերթոնը» մերժել է այդ առաջարկը: Բեյնսը ևս, ի տարբերություն Մարուան Ֆելայնիի, շահագրգռված չէր կարիերան «Օլդ Թրաֆորդում» շարունակել:

 

Այսպիսով, Բեյնսը մնաց «Գուդիսոն Պարկում» և այժմ կշարունակի օգնել «Էվերթոնին»: Այս նվիրվածությունը կպարգևատրվի: Ակումբը ցանկանում է նոր երկարաժամկետ պայմանագիր ստորագրել Անգլիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի հետ:

 

Ավելացնենք, որ Լեյթոնի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է երկու տարի հետո: Այժմ Բեյնսի աշխատավարձը կազմում է շաբաթական 50 հզր ֆունտ:

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

28.06.2018, 20:53

«Դի Սի Յունայթեդը» հաստատեց Ռունիի տրանսֆերը

ՄԼՍ-ում հանդես եկող «Դի Սի Յունայթեդը» հաստատել է «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիին ձեռք բերելու մասին։

կարդալ...

«Էվերթոն» 0-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

07.04.2018, 17:31

«Էվերթոն» 0-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի մեկնարկը տրվեց «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր «Էվերթոնը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։

կարդալ...