Նորություններ

«Էվերթոն» 0-2 «Արսենալ» (տեսանյութ)

19.03.2016, 18:39

Everton-ArsenalՊրեմիեր Լիգայի 31-րդ տուրի մեկնարկը տրվեց «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր «Էվերթոնը» հյուրընկալել էր 3-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալին»։

 

«Զինագործները» հանդիպման ելքը վճռեցին առաջին խաղակեսում՝ երկու անգամ գրավելով դաշտի տերերի դարպասը։ 7-րդ րոպեին հաշիվը բացեց Դենի Ուելբեքը, իսկ ընդմիջումից 3 րոպե առաջ Ալեքս Իվոբին խփեց իր թիմի երկրորդ գոլը։

 

Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 55 միավորով կշարունակի մնալ զբաղեցրած հորիզոնականում։

 

Գոլեր․ Ուելբեք՝ 7ր, Իվոբի՝ 42ր։

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...