Մոտակա հանդիպումները

30 հունվար 2018, 23:45

Նորություններ

Էտո՚Օն ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակում 3-րդն է

12.03.2014, 13:16

Սամուել Էտո՚ՕնGoal.com կայքը կազմել է ամենահարուստ ֆուտբոլիստների ցանկը, որում Պրեմիեր Լիգան ներկայացնող ֆուտբոլիստները երկուսն են:

 

Հաշվարկը կատարվել է ֆուտբոլիստների ողջ կարիերայի ընթացքում վաստակած գումարով: Ցուցակում այն ֆուտբոլիստներն են, ովքեր դեռևս չեն ավարտել իրենց կարիերան: 2014թ-ի ռեյտինգային ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է: Նշենք, որ երկար տարիներ այս ցուցակը գլխավորում էր Դևիդ Բեքհեմը, ով անցած տարի ավարտեց իր կարիերան:

 

Պրեմիեր Լիգայից այս ցուցակում հայտնվել են «Չելսիի» հարձակվող Սամուել Էտո՚Օն և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին:

 

Goal.com-ի վարկածով աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները.

1. Կրիշտիանու Ռոնալդու (Ռեալ Մադրիդ) - 148 մլն եվրո,

2. Լիոնել Մեսսի (Բարսելոնա) - 146 մլն եվրո,

3. Սամուել Էտո՚Օ (Չելսի) - 85 մլն եվրո,

4. Ուեյն Ռունի (Մանչեսթեր Յունայթեդ) - 84 մլն եվրո,

5. Կակա (Միլան) - 82 մլն եվրո,

6. Նեյմար (Բարսելոնա) - 80 մլն եվրո,

7. Ռոնալդինյո (Ատլետիկո Մինեյրո) - 78 մլն եվրո,

8. Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ) - 69 մլն եվրո,

9. Ջանլուիջի Բուֆֆոն (Յուվենտուս) - 63 մլն եվրո,

10. Թիերի Անրի (Նյու-Յորք Ռեդ Բուլզ) - 57 մլն եվրո:

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

20.01.2018, 21:11

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...

«Բրայթոն» 0-4 «Չելսի» (տեսանյութ)

20.01.2018, 18:31

«Բրայթոն» 0-4 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։

կարդալ...