Մոտակա հանդիպումը

28 ապրիլ 2018, 15:30

Նորություններ

Թեո Ուոլկոտը շարք է վերադարձել

13.10.2014, 19:56

Թեո Ուոլկոտ«Արսենալի» վինգեր Թեո Ուոլկոտը վերջնականապես լուծել է առողջական խնդիրները և վերադարձել է ամբողջական ծրագրով մարզումներին:

 

Ինչպես հաղորդում է Goal-ը, 25-ամյա Ուոլկոտն այսօր մարզվել է Պեր Մերտեզակերի, Նաչո Մոնրեալի և Մաթյո Ֆլամինիի հետ:

 

Հիշեցնենք, որ Թեոն բացակայում է հունվարից, երբ «Տոտտենհեմի» դեմ գավաթային խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացավ: Սկզբում խոսվում էր ապաքինման վեց ամսվա մասին, սակայն այն երկարաձգվեց մեկուկես անգամ:

 

Ուոլկոտի մասնակցությունը Պրեմիեր Լիգայում «Հալլ Սիթիի» դեմ խաղին քիչ հավանական է, սակայն հոկտեմբերի 25-ին Թեոն «զինագործների» հետ կուղևորվի «Սանդերլենդ»:

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

08.04.2018, 19:31

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...

«Արսենալ» 3-0 «Ստոկ Սիթի» (տեսանյութ)

01.04.2018, 18:30

«Արսենալ» 3-0 «Ստոկ Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի այսօրվա առաջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...