Նորություններ

Թեո Ուոլկոտ․ «Արսենալն» առանց Սուարեսի էլ է ուժեղ»

09.08.2013, 11:50

Թեո Ուոլկոտ«Արսենալի» վինգեր Թեո Ուոլկոտը կարծում է, որ իր թիմը բավական ուժեղ է նաև այն պարագայում, եթե իրենց չհաջողվի գնել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին:

 

Գաղտնիք չէ, որ «զինագործներն» ակտիվորեն փորձեր են կատարում 26-ամյա ուրուգվայցուն գնելու համար: Ինչպես երևում է, Ուոլկոտը հավատում է նաև «Արսենալի» ներկայիս թիմին:

 

-Շատ ուրախ կլինեմ, եթե նա միանա մեզ: Սակայն եթե մենք մնանք այս կազմով, ապա կշարունակենք լինել առաջնության ուժեղագույն թիմերից մեկը:

 

Նոր մրցաշրջանում մենք պետք է կայունությունը ավելացնենք: Կարող եմ ասել, որ «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստներն էլ թոփ մակարդակի են,- Ուոլկոտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

23.05.2018, 20:51

«Արսենալը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել է Ունայ Էմերիին

«Արսենալը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Ունայ Էմերիին նշանակելու մասին։ «Արսենալում» 46-ամյա մասնագետին բարդ աշխատանք է սպասվում Արսեն Վենգերի հեռանալուց հետո։

կարդալ...

«Լիվերպուլ» 4-0 «Բրայթոն» (տեսանյութ)

13.05.2018, 20:22

«Լիվերպուլ» 4-0 «Բրայթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Բրայթոն ընդ հոուվ Ալբիոնին»։

կարդալ...