Նորություններ

Թեո Ուոլկոտ. «Տոտտենհեմը» վախենում է մեզնից»

03.01.2014, 11:28

Թեո Ուոլկոտ«Արսենալի» վինգեր Թեո Ուոլկոտը կարծում է, որ «Տոտտենհեմը» վախենում է Անգլիայի Գավաթի երրորդ փուլում իր թիմի հետ խաղից:

 

Ուոլկոտի խոսքերով, իրենց հյուսիսլոնդոնյան հարևանները Թիմ Շերվուդի գլխավորությամբ լավ թափ են հավաքել, սակայն վախենում են դերբիից, քանի որ այս պահին «Արսենալը» գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը:

 

-Կարծում եմ՝ մեզ հետ խաղալու վատ ժամանակ է նրանց համար: Չեզոք երկրպագուի համար դա հիանալի պայքար կլինի: Անգլիայի գավաթը շատ կարևոր առաջնություն է ինձ համար:

 

Նրանք վախենում են խաղալ մեզ հետ՝ հատկապես «Էմիրեյթսում»: «Տոտտենհեմի» դեմ խաղերին մենք շատ լուրջ ենք պատրաստվում,- Ուոլկոտի խոսքերն է մեջբեորւմ Reuters-ը:

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

10.05.2018, 11:48

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացան Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումներ։ «Արսենալն» իր նախավերջին խաղում հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...