• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    Թիմ Շերվուդ. «Ես եմ արգելել, որ Քեյնը հեռանա «Տոտտենհեմից»

    20.03.2015, 19:33

    Թիմ Շերվուդ«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը հայտնել է, որ իր շնորհիվ Հարի Քեյնը չի հեռացել «Տոտտենհեմից»:

     

    21-ամյա Քեյնը փայլուն է անցկացնում ընթացիկ մրցաշրջանը և մասնակցած 42 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ: Իր այդ հաջողությունների շնորհիվ երեկ Հարին հրավեր ստացավ Անգլիայի ազգային հավաքականից:

     

    Սակայն Քեյնի կարիերան կարող էր այլ կերպ դասավորվել, եթե նա նախորդ մրցաշրջանում, երբ մարզիչը Շերվուդն էր, հեռանար «Ուայթ Հարթ Լեյնից»:

     

    -Նախորդ տարվա հունվարին ինձ հաջողվեց դիմակայել նրանից ազատվելու գայթակղությանը, քանի որ, հակառակ դեպքում, նա հնարավոր է չդառնար այսօրվա ֆուտբոլիստը: Ակումբում կային մարդիկ, ովքեր ցանկանում էին Քեյնի զոհաբերության գնով նոր հարձակվող հրավիրել: Ես դա թույլ չտվեցի: Նա հնարավորություն ստացավ և այժմ արդարացնում է սպասելիքները:

     

    Ես պետք է շնորհավորեմ Հարիին, Հոջսոնը չէր կարող անտեսել նրան: Երբ ես Ռոբերտո Սոլդադոյին թողեցի պահեստայինների նստարանին, իսկ Քեյնին խաղալու հնարավորություն տվեցի, 30 րոպե հետո երկրպագուները երգերով կոչ էին անում դաշտ դուրս բերել Սոլդադոյին: Երկար ժամանակ պահանջվեց, որ նա վաստակի երկրպագուների սերը: Այժն նրանք սիրում են Քեյնին,- Շերվուդի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:

    Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն

    11.12.2017, 15:45

    Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն

    Նիոնում կայացած Չեմպիոնների Լիգայի վիճակահանության արդյունքում անգլիական թիմերն իմացան իրենց մրցակիցներին։

    կարդալ...

    «Տոտտենհեմ» 5-1 «Ստոկ Սիթի» (տեսանյութ)

    09.12.2017, 21:02

    «Տոտտենհեմ» 5-1 «Ստոկ Սիթի» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

    կարդալ...