Մոտակա հանդիպումը

18 օգոստոս 2018, 15:30

Նորություններ

Թոմաս Հիցշլպերգեր. «Ես գեյ եմ»

08.01.2014, 16:21

Թոմաս Հիցշլպերգեր«Աստոն Վիլլայի», «Վեստ Հեմի» և «Էվերթոնի» նախկին կիսապաշտպան Թոմաս Հիցշլպերգերը խոստովանել է, որ ինքը գեյ է:

 

Հիցշլպերգերը, ով Գերմանիայի ազգային հավաքականում մասնակցել է 52 խաղի, դարձավ Եվրոպայի առաջին հայտնի ֆուտբոլիստը, ով հայտարարեց իր սեռական կողմնորոշման մասին:

 

-Դա երկար և բարդ գործընթաց էր... Միայն վերջին տարիներին ես հասկացա, որ նախընտրում եմ ապրել տղամարդու հետ,- գերմանական Time պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Թոմասը:

 

31-ամյա Հիցշլպերգերը, ով նախորդ տարի ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան, նաև հայտնել է, որ գերմանացի այլ ֆուտբոլիստի չի ճանաչում, ով նույնպես ունի նույն սեռական կողմնորոշումն, ինչ ինքը:

 

Ավելացնենք, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին ֆուտբոլիստը, ով խոստովանել է իր գեյ լինելն, Անգլիայի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտոլիստ Ջասթին Ֆաշանուն էր, ով 1998թ-ին ինքնասպան եղավ:

«Լիվերպուլ» 4-0 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

12.08.2018, 19:41

«Լիվերպուլ» 4-0 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2018/19 մրցաշրջանի իր առաջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր մայրաքաղաքից ժամանած «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...

Mirror-ը պարզել է, թե որն է Անգլիայի ամենաչսիրված ակումբը

31.07.2018, 18:48

Mirror-ը պարզել է, թե որն է Անգլիայի ամենաչսիրված ակումբը

Բրիտանական Mirror պարբերականը հարցախույզ է անցկացրել Պրեմիեր Լիգայի բոլոր ակումբների երկրպագուների շրջանում՝ պարզելու, թե որ ակումբներն են Անգլիայում ամենաչսիրվածները։

կարդալ...