Նորություններ

Թոմ Ինսը պայմանագիր ստորագրեց «Հալլ Սիթիի» հետ

07.07.2014, 23:01

Թոմ Ինս«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտնել է 22-ամյա վինգեր Թոմ Ինսի հետ պայմանագիր ստորագրելու մասին:

 

Գործարքը կայացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, սակայն քանի որ դեռ Թոմը 23 տարեկան չէ, նրա նախին ակումբ «Բլեքպուլը» որոշակի գումար կստանա իր սանի համար:

 

Լուրերի համաձայն, այդ գումարը կարող է հասնել մինչև 8 մլն ֆունտ: Եթե «Հալլը» և «Բլեքպուլն» այդպես էլ չկարողանան համաձայնության գալ, ապա գործը կփոխանցվի Պրեմիեր Լիգայի դատարան:

 

«Վագրերը» Թոմի հետ երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Ինսի համար պայքարում էին նաև Պրեմիեր Լիգայի այլ ակումբներ, սակայն ավելի ընդունելի էր Սթիվ Բրյուսի թիմի առաջարկը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...