Նորություններ

Ժիրուն այժմ արդեն ավելի լավ է զգում «Արսենալում»

17.12.2012, 14:26

Օլիվյե Ժիրու«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն լավ է զգում իր նոր թիմում, սակայն առաջ գնալու հույսեր ունի: Այս մասին նա հայտնել է Sky Sports-ին:

 

26-ամյա ֆրանսիացին «Արսենալ» է տեղափոխվել «Մոնպելյեից»: Նա արդեն խփել է 7 գնդակ, որոնցից վերջինը մեկ ամիս առաջ «Տոտտենհեմի» հետ խաղում:

 

-Առջևում հետաքրքիր ամիսներ են սպասվում, բայց ես հիմա ավելին եմ ուզում: Ես «Արսենալի» խաղացող եմ, իսկ այստեղ ճնշումը մեծ է: Ես փորձում եմ կատարել մարզչի ասածները, ճնշում գործադրել պաշտպանների վրա և վերջապես գոլ խփել: Ինձ համար կարևոր է թիմի գրոհներն ավարտել գոլով:

 

Ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում այս ակումբում: Հիմա ես ճանաչում եմ իմ խաղընկերներին, և շատ բաներ ինքնըստինքյան են կատարվում: Եվ սա հեշտացնում է իմ կյանքը:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...