Նորություններ

Ժիրուն նոր պայմանագիր է ստորագրել «Արսենալի» հետ

30.09.2014, 09:16

Օլիվյե ԺիրուԻր ծննդյան օրը «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն նոր՝ 4-ամյա պայմանագիր է ստացել: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

 

Այս ամռանը «զինագործները» հարձակման գիծն ուժեղացնելու համար ծախսեցին 50 մլն ֆունտ՝ «Էմիրեյթս» հրավիրելով Ալեքսիս Սանչեսին և Դենիել Ուելբեքին: Սակայն Ժիրուն շարունակում է կարևոր դեր ունենանալ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խաղային պլաններում:

 

«Արսենալում» երկու մրցաշրջանների ընթացքում Ժիրուն խփել է 41 գոլ և այժմ գտնվում է իր կարիերայի գագաթնակետում: Հաղորդվում է, որ նոր պայմանագրով ֆրանսիացին կստանա շաբաթական 80 հզր ֆունտ աշխատավարձ:

 

Ավելացնենք, որ կոճի վնասվածքի պատճառով Ժիրուն մինչև Նոր տարի չի կարողանա օգնել «Արսենալին»:

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

03.02.2018, 23:39

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...