Նորություններ

Ժոզե Մոուրինյոն գոհ է իր թիմից

26.07.2013, 13:45

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ գոհ է իր թիմից և չի տխրի, եթե իրենց չհաջողվի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին:

 

Վերջերս Մոուրինյոն խոստովանել էր, որ Ռունին մնում է իր ակումբի միակ տրանսֆերային նպատակը մինչև ամռան ավարտը: Սակայն, մերժում ստանալով՝ «Չելսին» չի պատրաստվում բարելավված առաջարկ ներկայացնել:

 

-Ներկա պահին մենք արել ենք այն, ինչը բոլորին է հայտնի: Մենք հրապարակայնորեն առաջարկություն արեցինք և դրանից բացի, ոչինչ չենք ձեռնարկել: Մենք այս հարցում հանգիստ ենք, ինչպես և ասել էինք: Մենք հանգիստ ենք, քանի որ գոհ ենք նրանից, ինչ ունենք,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

10.05.2018, 12:43

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացավ Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրից հետաձգված «Չելսի» - «Հադերսֆիլդ» հանդիպումը։

կարդալ...

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

06.05.2018, 21:42

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...