Մոտակա հանդիպումը

29 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Ալոնսոյին բերել «Չելսի»

09.06.2013, 19:46

Խաբի Ալոնսո, Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պլանավորել է դիմել  «Ռեալ Մադրիդին»` կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի տրանսֆերը ձեռք բերելու համար:

 

Ալոնսոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է հաջորդ ամառ, իսկ պայմանագիրը 2 տարով երկարաձգելու առաջարկին Իսպանիայի հավաքականի խաղացողը դեռ չի պատասխանել:

 

Ինչպես հայտնում է Daily Telegraph-ը, Մոուրինյոն 31-ամյա իսպանացուն բարձր է գնահատում և պատրաստ է նրան առաջարկել Պրեմիեր Լիգա վերադառնալու հնարավորություն: Անցած շաբաթ Ալոնսոն  վիրահատվել է, սակայն խաղադաշտ կվերադառնա մինչև նոր մրցաշրջանի սկիզբը:

 

«Լիվերպուլում» հանդես գալու ժամանակ Ալոնսոն բազմիցս վիճաբանություն է ունեցել «կապույտների» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի հետ, սակայն Մոուրինյոն վստահ է, որ փորձառու խաղացողներն արդեն հաշտվել են, և նրանց` մեկ ակումբի տակ հանդես գալուն ոչինչ չի խանգարում:

«Վեստ Հեմ» 0-0 «Չելսի» (տեսանյութ)

23.09.2018, 18:23

«Վեստ Հեմ» 0-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...

«Չելսի» 4-1 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

16.09.2018, 10:07

«Չելսի» 4-1 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...