Նորություններ

Ժոզե Մոուրինյո․ «Հուսով եմ՝ Մոյեսը մի քանի տիտղոս էլ այլ ակումբների կթողնի»

24.08.2013, 13:10

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում կայանալիք  խաղից առաջ շատ լավ է արտահայտնվել «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի մասին:

 

-Սէր Ալեքս Ֆերգյուսոնի մասին դարեր կխոսեն: Դա կխանգարի՞ Մոյեսին: Չեմ կարծում, քանի որ նա չի ցանկանում, որ իրեն համեմատեն Սէր Ալեքսի հետ:

 

Դևիդը փորձառու մարզիչ է, ով երկար տարիներ է աշխատում Պրեմիեր Լիգայում: Այդ փորձառու մարզիչն այժմ «Յունայթեդում» է և իր տրամադրության տակ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի: Կարծում եմ՝ նրա մոտ ամեն ինչ կստացվի: Հուսանք բոլոր տիտղոսները չի նվաճի և ինչ-որ բան կթողնի ուրիշներին: Նա այժմ գիտի, որ առաջնություններում հաղթելու մեծ պոտենցիալ ունի,- ասել է Մոուրինյոն:

 

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» խաղը տեղի կունենա երկուշաբի օրը, Երևանի ժամանակով 23:00-ին:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...