Նորություններ

Ժոզե Մոուրինյո. «Անգլիան կարող է հաղթել աշխարհի առաջնությունը»

06.03.2014, 10:16

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Անգլիայի ազգային հավաքականը կարող է հաղթել աշխարհի 2014թ-ի առաջնությունը, որը տեղի կունենա Բրազիլիայում:

 

Ֆուտբոլային շատ փորձագետների կարծիքով, Ռոյ Հոջսոնի սաները աշխարհի առաջնության քարրորդ եզրափակչի հավակնորդ են, սակայն Մոուրինյոն ավելի բարձր է գնահատում «երեք առյուծներին»:

 

-Անգլիայի՞ հավաքականը. բոլորն ասում են՝ ոչ, ոչ, ոչ: Իսկ ես ասում եմ՝ ինչու՞ ոչ: Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու չեն կարող:

 

Երբ ես տեսնում եմ ֆուտբոլիստներին և այն ակումբները, որտեղ նրանք հանդես են գալիս, ես չեմ հասկանում, թե ինչու նրանք չեն հաղթում աշխարհի առաջնությունը: Նրանք գիտեն, թե ինչպես խաղալ մեծ ակումբներում, Չեմպիոնների Լիգայում, որտեղ հավանաբար ամենաբարդ ֆուտբոլն է: Նրանք կարող են հաղթել աշխարհի առաջնությունը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է անգլիական ակումբների համար դժվար Չեմպիոնների Լիգայում

12.09.2017, 12:47

Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է անգլիական ակումբների համար դժվար Չեմպիոնների Լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է անգլիական ակումբների համար Չեմպիոնների Լիգայում հաջողության չհասնելու պատճառը։

կարդալ...

Քայլ Ուոլկերը պատասխանել է Դելե Ալիի ժեստին

05.09.2017, 16:34

Քայլ Ուոլկերը պատասխանել է Դելե Ալիի ժեստին

Երեկ Սլովակիայի դեմ խաղում Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դելե Ալին միջնամատը ցույց տվեց։ Բոլորը կարծում էին, թե մրցավարին, սակայն պարզվեց՝ իր թիմակից Քայլ Ուոլկերին։

կարդալ...