Նորություններ

Ժոզե Մոուրինյո. «Եթե հեռանամ «Չելսիից», ապա կվերադառնամ «Ինտեր»

27.02.2014, 13:23

Ժոզե ՄոուրինյոԺոզե Մոուրինյոն հայտնել է, որ «Չելսիից» երկրորդ անգամ հեռացվելու դեպքում նա կրկին կուղևորվի «Ինտեր»:

 

Հենց «Ինտերը» դարձավ պորտուգալացու հաջորդ ակումբը, երբ նա առաջին անգամ լքեց «Սթեմֆորդ Բրիջը»: Միլանյան ակումբում Մոուրինյոն մեծ հաջողության հասավ՝ 2010թ-ին հաղթելով Չեմպիոնների Լիգան:

 

Այս պահին պորտուգալացի մարզիչը չի թաքցնում, որ երջանիկ է «Չելսիում», սակայն հնարավոր հեռացման դեպքում նա նորից կընտրի «Ինտերը»:

 

-Այժմ ինձ մոտ ամեն ինչ կարգին է «Չելսիում», սակայն ապագայում Աբրամովիչը կարող է որոշել, որ իմ աշխատանքն ավարտված է: Այդ օրը ես կվերադառնամ Իտալիա, և դա նորմալ է, որ ես մտածում եմ «Ինտեր» վերադարձի մասին,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Mediaset-ը:

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

01.04.2018, 20:57

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր «Տոտտենհեմին»։

կարդալ...

«Չելսի» 2-1 «Կրսիստալ Փելես» (տեսանյութ)

10.03.2018, 23:27

«Չելսի» 2-1 «Կրսիստալ Փելես» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի այսօրվա վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Կրիստալ Փելեսին»։

կարդալ...