Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Ժոզե Մոուրինյո. «Ես հարձակվող չունեմ»

25.02.2014, 11:34

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ իր թիմի կարևորագույն խնդիրը բարձրակարգ հարձակվող չունենալն է:

 

Ոչ ամռանը, և ոչ էլ հունվարին «կապույտները» չլուծեցին այդ խնդիրը: Մինչ այս պահը Ֆերնանդո Տորրեսը, Սամուել Էտո՚Օն և Դեմբա Բան միասին խփել են ընդամենը 11 գոլ:

 

Երեկ Մոուրինյոն հայտնեց, որ հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ կփորձեն գնել Ռադամել Ֆալկաոյին՝ «Մոնակոյից»: Իսկ մինչ այդ պորտուգալացի մարզիչը պետք է բավարարվի եղած ֆուտբոլիստներով:

 

-«Չելսիի» միակ խնդիրն այն է, որ մենք ռմբարկու չունենք: Մենք ունենք միայն Էտո՚Օյին, ով արդեն 32, միգուցե նաև 35 տարեկան է,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Canal Plus-ը:

 

Արժե նշել, որ Մոուրինյոն այս խոսքերն ասել է անձնական քննարկման ժամանակ: Նա միշտ չի ցանկացել քննադատել իր հարձակվողներին:

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

07.10.2018, 21:23

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում կենտրոնական խաղում միմյանց էին հանդիպել առաջատարներից «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

07.10.2018, 19:09

«Սաութհեմպտոն» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...