Նորություններ

Ժոզե Մոուրինյո. «Հաղթեց լավագույն ակումբը»

16.02.2014, 11:28

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի գավաթում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը պատճառաբանել է մրցակցի լավ խաղով և իր թիմի ֆիզիկական վիճակով:

 

«Քաղաքայիններին» երկու շաբաթ առաջ Պրեմիեր Լիգայում հաղթելուց հետո Մոուրինյոյի սաները երեկ բավական թույլ խաղ ցուցադրեցին Անգլիայի գավաթում: «Չելսին» ոչ մի հարված չկատարեց Պանտիլիմոնի դարպասին և պարտվեց 2:0 հաշվով:

 

-Ես չեմ ասի, որ իմ թիմը ձախողեց խաղը, ես կարծում եմ, որ «Սիթին» մեզնից ավելի լավ խաղաց և արժանի էր հաղթանակին: Երկու շաբաթ առաջ հաղթեց ուժեղագույն թիմը, այսօր էլ դա տեղի ունեցավ: Նրանց երկրորդ գնդակը խաղից դուրս իրավիճակում խփվեց, այնուամենայնիվ մենք պարտվեցինք, քանի որ ոչ մի անգամ չսպառնացինք նրանց դարպասին,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...