Նորություններ

Ժոզե Մոուրինյո. «Հնարավորությունները 50/50 են»

14.02.2013, 10:49

ՄոուրինյոՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տնային ոչ-ոքի (1:1) խաղալուց հետո հայտնել է, որ 1/4 եզրափակիչ դուրս գալու թիմերի հնարավորությունը 50/50 է:

 

Երեկ կայացած խաղում առաջինը հաջողության հասան «կարմիր սատանաները»: Սակայն Դենիել Ուելբեքի գոլից 10 րոպե հետո «մանկունյանցիների» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը:

 

Ոչ-ոքի արդյունքը «Յունայթեդին» որոշակի առավելություն է տալիս, քանի որ նրանք գոլ են խփել հյուրընկալվելիս, իսկ պատասխան խաղը տեղի կունենա սեփական հարկի տակ: Սակայն Ժոզե Մոուրինյոն հնարավորությունները հավասար է գնահատում:

 

-Խաղի հաշիվը ինձ համար անակնկալ չէր: Ես հենց այսպիսի արդյունք էլ ակնկալում էի: Պատասխան խաղում ամեն-ինչ հնարավոր է: Կարծում եմ, որ մինչև վերջին րոպեն պայքար կլինի:

 

Կարող եմ ասել, որ թիմերի հնարավորությունները 50/50 են: Մենք կարող ենք Մանչեսթերում մեկից ավել գոլ խփել,- ասել է Մոուրինյոն: Sky Sports

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

11.08.2018, 09:28

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2018/19 մրցաշրջանի մեկնարկը տրվեց «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Յունայթեդը» հյուրընկալել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

Mirror-ը պարզել է, թե որն է Անգլիայի ամենաչսիրված ակումբը

31.07.2018, 18:48

Mirror-ը պարզել է, թե որն է Անգլիայի ամենաչսիրված ակումբը

Բրիտանական Mirror պարբերականը հարցախույզ է անցկացրել Պրեմիեր Լիգայի բոլոր ակումբների երկրպագուների շրջանում՝ պարզելու, թե որ ակումբներն են Անգլիայում ամենաչսիրվածները։

կարդալ...