Նորություններ

Ժոզե Մոուրինյո. «Չգիտեմ, թե ինչպես ստիպեմ հարձակվողներին, որ գոլ խփեն»

08.12.2013, 12:48

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ չգիտի, թե ինչպես իր հարձակվողներին սովորեցնի գոլ խփել:

 

«Ստոկ Սիթիի» դեմ երեկվա խաղում Մոուրինյոն օգտագործեց իր երեք հարձակվողներին էլ՝ Տորրես, Բա և Էտո՚Օ: Սակայն նրանցից ոչ մեկը գոլ չխփեց և արդյունքում «կապույտները» պարտվեցին 3:2 հաշվով:

 

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» երեք հարձակվողները միասին խփել են ընդամենը 4 գնդակ: Պորտուգալացի մասնագետը խոստովանել է, որ դժվարանում է լուծել այս խնդիրը:

 

-Ինչպե՞ս ստիպեմ հարձակվողներին գոլ խփել: Ես չգիտեմ:

 

Ես կարծում եմ, որ այդ ֆուտբոլիստներն ամեն ինչ անում են թիմի համար: Նրանք առաջին իսկ րոպեից քրտնաջան աշխատում են և նվիրվում են խաղին, ուստի ես չեմ կարող քննադատել նրանց,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

10.05.2018, 12:43

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացավ Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրից հետաձգված «Չելսի» - «Հադերսֆիլդ» հանդիպումը։

կարդալ...

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

06.05.2018, 21:42

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...