Նորություններ

Ժուլիո Սեզարը ցանկանում է մնալ Լոնդոնում

02.07.2013, 13:50

Ժուլիո Սեզար«Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարն ակնարկել է, որ իր նոր ակումբը լոնդոնյան ակումբ է լինելու:

 

Հայտնի է, որ 33-ամյա բրազիլացով հետաքրքրված է «Արսենալը», որը խնդիրներ ունի դարպասապահների հետ կապված: Սեզարը, ով Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունից հաղթանակած է վերադարձել, դեմ չէ մնալ Անգլիայի մայրաքաղաքում:

 

-Ես սիրում եմ այս քաղաքը և վայելում եմ այստեղի կյանքը,- Ժուլիոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

 

Հավելենք, որ որևէ տարբերակ չի քննարկվում այն մասին, որ Սեզարը կմնա «ՔՊՌ»-ում և հանդես կգա Չեմպիոնշիփում: Դրա մասին մի քանի օր առաջ ասել էր «ՔՊՌ»-ի մարզիչ Հարի Ռեդնապը:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...