Մոտակա հանդիպումը

22 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Իբրահիմովիչը և Կոնտեն դեկտեմբեր ամսվա լավագույններն են

13.01.2017, 19:44

Զլատան Իբրահիմովիչ«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ, համապատասխանաբար։

 

Ձմեռվա առաջին ամիսը վեց հաղթանակ բերեց Կոնտեի թիմին, ինչի շնորհիվ «կապույտները» վստահորեն շարունակեցին գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Չելսին» ուժեղ գտնվեց «Մանչեսթեր Սիթիից», «Վեստ Բրոմվիչից», «Սանդերլենդից», «Կրիստալ Փելեսից», «Բորնմուտից» և «Ստոկ Սիթիից»։

 

Լավագույն մարզչի մրցանակի համար Կոնտեի հետ պայքարում էին Յուրգեն Կլոպը՝ «Լիվերպուլից», Ժոզե Մոուրինյոն՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և Մաուրիսիո Պոչետինոն՝ «Տոտտենհեմից»։ Այս պարագայում, Կոնտեն երրորդ ամիսն անընդմեջ ճանաչվեց լավագույնը Պրեմիեր Լիգայում, ինչը ռեկորդային է առաջնության պատմության մեջ։

 

-Այս մրցանակն ապացուցում է, որ մենք լավ ենք կատարում մեր աշխատանքը։ Դեկտեմբերը մեզ համար հիանալի ստացվեց՝ մենք բարձրացանք առաջին հորիզոնական և ավելացրինք վստահությունը,֊ ասել է Կոնտեն։

 

Իր հերթին ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին հասավ Զլատան Իբրահիմովիչին։ Նախորդ ամիս շվեդ հարձակվողն իր գոլերի թիվն ավելացրեց 5-ով՝ գրավելով «Էվերթոնի», «Կրիստալ Փելեսի», «Սանդերլենդի» և երկու անգամ «Վեստ Բրոմվիչի» դարպասները։

 

«Յունայթեդում» Իբրահիմովիչի թիմակից Հենրիխ Մխիթարյանը ևս ստացավ անհատական մրցանակ։ «Սանդերլենդի» դեմ խաղում մեր հայրենակցի խփած գոլը ճանաչվեց Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ։

«Չելսի» 3-2 «Արենալ» (տեսանյութ)

18.08.2018, 22:25

«Չելսի» 3-2 «Արենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» հյուրընկալել էր «Արսենալին»։

կարդալ...

«Արսենալ» 3-0 «Ուոթֆորդ» (տեսանյութ)

11.03.2018, 19:27

«Արսենալ» 3-0 «Ուոթֆորդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի այսօրվա առաջին հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Ուոթֆորդին»։

կարդալ...