Նորություններ

Իլարիուն երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ

01.08.2013, 20:27

Էնրիկե Իլարիու«Չելսին», անյուամենայնիվ, նոր պայմանագիր առաջարկեց դարպասապահ Էնրիկե Իլարիուին:

 

Ամառվա սկզբին «Չելսին» փնտրում էր Պետեր Չեխին փոխարինող, քանի որ թիմի դարպասապահներ Իլարիուն և Ռոս Թերնբուլն իրենց պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո հեռացել էին «Սթեմֆորդ Բրիջից»:

 

«Չելսին» փորձեց ձեռք բերել «Նորվիչի» դարպասապահ Ջոն Ռադին, սակայն ձախողվեց: Ի վերջո «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով ձեռք բերեց Մարկ Շվարցերին, իսկ Իլարիուին վերադարձրեց որպես թիմի երրորդ դարպասապահ:

 

Հավելենք, որ 2006թ-ին հենց Մոուրինյոն էր Իլարիուին հրավիրել«Չելսի»: Պորտուգալացի դարպասապահը «կապույտների» կազմում 39 խաղ է անցկացրել:

Կեպան Եվրոպայի 132 դարպասապահներից լավագույն 127-րդն է

20.01.2020, 16:02

Կեպան Եվրոպայի 132 դարպասապահներից լավագույն 127-րդն է

«Չելսիի» առաջին համար Կեպա Արիսաբալագան վիճակագրությամբ այս մրցաշրջանում Եվրոպայի 6-րդ վատագույն դարպասապահն է։

կարդալ...

In Jose We Trust...

23.11.2019, 16:19

In Jose We Trust...

Մեկ օրվա մեջ Տոտտենհեմը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Մաուրիսիո Պոչետինոյին և նշանակեց Ժոզե Մոուրինյոյին։ Ձեզ ենք ներկայացնում այդ փոփոխության և հետագա կանխատեսումների մասին մեր պատկերացումները․

կարդալ...