Մոտակա հանդիպումը

22 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Ինսը «Լիվերպուլ» չի տեղափոխվում

09.01.2013, 13:19

Թոմ Ինս«Լիվերպուլը» պատրաստ է հրաժարվել Թոմ Ինսին ձեռք բերելու գաղափարից: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:

 

Ըստ այդ պարբերականի` «կարմիրները» 20-ամյա խաղացողի համար առաջարկել են 4 մլն ֆունտ, մինչդեռ «Բլեքպուլը» պահանջում է 6 մլն: «Լիվերպուլը» մտադիր չէ փոխել իր նախնական առաջարկը:

 

Ենթադրվում է, որ «մերսիսայդցիներն» այժմ իրենց ուշադրությունը կդարձնեն այլ ֆուտբոլիստների վրա, իսկ Ինսին կանդրադառնան ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ:

 

Հիշեցնենք, որ Ինսը «Լիվերպուլից» հեռացել է 2011 թվականին: Այդ ժամանակ «Լիվերպուլը» պայմանագրի մեջ մտցրեց մի կետ, ըստ որի նա հետագայում կարող է ձեռք բերել Ինսին արդեն 35 տոկոս զեղչով:

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

16.09.2018, 09:57

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...