Նորություններ

Իսկոն կրկին հարգանքով է արտահայտվել Պելեգրինիի հասցեին

18.06.2013, 14:59

Իսկո և Մանուել Պելեգրինի«Մալագայի» կիսապաշտպան Իսկոն հերթական անգամ ակնարկել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին` կարևորելով «քաղաքայիների» նոր մարզիչ Մանուել Պելեգրինիի աշխատանքը:

 

Հենց Պելեգրինիի գլխավորությամբ 21-ամյա իսպանացին բացահայտվեց իր ներկայիս ակումբում և գրավեց եվրոպական գերակումբների, այդ թվում «Սիթիի» և «Ռեալ Մադրիդի» ուշադրությունը:

 

«Սիթի օֆ Մանչեսթերում» վստահ են, որ մարզչի գործոնը կնպաստի Իսկոյի տեղափոխությանն Անգլիա: Ֆուտբոլիստը, ով հիմա մասնակցում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, դեռևս սահմանափակվում է Պելեգրինիի մասին գովեստի խոսքեր արտահայտելով:

 

-Նա հրաշալի մարզիչ է: Նա տպավորիչ աշխատանք է կատարել «Մալագայում» և իր նախկին ակումբներում, այնպես որ ես կասկած չունեմ, որ «Սիթիում» նա հաջողության կհասնի:

 

Դա այն է, ինչ ես արդեն գիտեմ Պելեգրինիի մասին: Ես գիտեմ՝ ինչպես է նա աշխատում, և հենց նա է առանցքային դեր կատարել իմ կարիերայում` 2 տարի «Մալագայում» մեր միասնական աշխատանքի ընթացքում:

 

Անկասկած, մեծ առավելություն է, որ ես նրան գիտեմ, սակայն դեռևս ոչ մի կոնկրետ բան չկա,- Իսկոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը` հղում կատարելով իսպանական մամուլին:

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...