Նորություններ

Լամբերտը պաշտոնապես տեղափոխվեց «Լիվերպուլ»

02.06.2014, 14:27

Ռիկի Լամբերտ«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է «Սաութհեմպտոնի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռիկի Լամբերտի տրանսֆերը: Գործարքը գնահատվում է 4 մլն ֆունտ՝ գումարած բոնուսները:

 

«Լիվերպուլը» կարելի է համարել Լամբերտի համար հարազատ ակումբ, քանի որ նա իր ֆուտբոլային առաջին քայլերն արել է տեղի ակադեմիայում, սակայն այդպես էլ պրոֆեսիոնալ պայմանագիր չի ստացել: «Սաութհեմպտոնում» անցկացրած 5 մրցաշրջանների ընթացքում Ռիկին մասնակցել է 235 խաղի՝ խփելով 117 գոլ: Լաբերտն իր նախկին թիմին օգնեց վերադառնալ Պրեմիեր Լիգա:

 

-Ես չեմ կարողանում հավատալ սրան: Ես այս ակումբը սիրել եմ իմ ողջ կյանքում: Ես այստեղից հեռացել եմ 17 տարեկանում և երբեք չեմ դադարել սիրել այս ակումբը: Միշտ երազել եմ խաղալ «Լիվերպուլում»,- ասել է Լամբերտը:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...