Նորություններ

Լաուդրուպ. «Ես այսպիսի արդյունքի մասին երազել իսկ չէի կարող»

10.01.2013, 13:59

Միքայել Լաուդրուպ«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը մեկնաբանել է Լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղի` «Չելսի»-«Սուոնսի» հանդիպման արդյունքը (0:2):

 

-Ֆանտաստիկ պայքար էր: Մենք գիտեինք, որ դժվար էր լինելու… Ես այսպիսի արդյունքի մասին երազել իսկ չէի կարող: Առջևում դեռ երկար ճանապարհ կա անցնելու:

 

Մեր երկու գոլերն էլ «Չելսիի» սխալներն էին: Բայց իմ խաղացողներ Միչուն և Դենին այնտեղ էին առիթից օգտվելու համար:

 

Լաուդրուպի կարծիքով «Չելսին» ուներ ընդամենը մի քանի դրվագ, որտեղ կարող էր հաջողության հասնել: Պետք է հաշվի առնել Ռամիրեսի և Մատայի հարվածները առաջին խաղակեսին և Լուիզինը` երկրորդ խաղակեսին:

 

-Համաձայնվեք, որ սա քիչ է մի ակումբի համար, որը Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնն է:

 

Մենք շատ լավ կառուցեցինք մեր խաղը: Գիտակցում էինք, որ չենք կարող տիրել գնդակին ժամանակի 60 տոկոսը և մեծ մասանբ լինելու ենք առանց գնդակի: Մեզ հաջողվեց ցուցադրել մեր լավագույն որակները: Ուրախ եմ, որ մենք ունենք ռեալ հնարավորություն եզրափակչում հայտնվելու համար,- ասել է Սուոնսիի գլխավոր մարզիչը: BBC

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...