Նորություններ

Լեյթոն Բեյնսը երկարաձգեց պայմանագիրը «Էվերթոնի» հետ

27.01.2014, 16:19

Լեյթոն Բեյնս«Էվերթոնի» պաշտպան Լեյթոն Բեյնսը 4 տարով երկարաձգեց պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ: Այս մասին հաղորդում է «Էվերթոնի» պաշտոնական կայքը:

 

Ամենայն հավանականությամբ, Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան ավարտել «Գուդիսոն Պարկում»: Հիշեցնենք, որ անցած ամառ 29-ամյա Բեյնսի ծառայություններով ակտիվ հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը»:

 

-Ուրախ ենք հայտնել, որ մեր ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշել է իր ապագան կապել հենց «Էվերթոնի» հետ: Վստահ եմ, որ երկրպագուները նույնպես ուրախ լուր ստացան,- ասել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը:

 

Հիշեցնենք, որ «Էվերթոնը» Բեյնսին ձեռք էր բերել 2007թ-ին՝ «Ուիգանից»: Այդ պահից նա մեծ առաջընթաց ունեցավ և կարողացավ դառնա ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ:

«Էվերթոն» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

17.03.2019, 22:27

«Էվերթոն» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Չելսիի» մրցակիցը 12-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնն» էր։

կարդալ...

«Էվերթոն» 2-6 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

24.12.2018, 11:06

«Էվերթոն» 2-6 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր «Էվերթոնը» հյուրընկալել էր «Տոտտենհեմին»։

կարդալ...