Մոտակա հանդիպումը

28 ապրիլ 2018, 15:30

Նորություններ

«Լեսթեր Սիթի» 0-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

21.01.2016, 12:25

Leicester-SpursԱնգլիայի գավաթի 3-րդ փուլում կայացավ ոչ ոքի ավարտված խաղերի վերախաղարկումը։ «Լիվերպուլը» հյուրընկալեց և 3-0 հաշվով առավելության հասավ երկրի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Էկսետեր Սիթիի» նկատմամբ, իսկ «Տոտտենհեմը» հաղթեց «Լեսթեր Սիթիին»։

 

«Տոտտենհեմի» և «Լեսթերի» առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։ Այս խաղն անցավ լոնդոնյան ակումբի զգալի առավելությամբ, որն արտահայտվեց նաև հաշվի մեջ։ «Տոտտենհեմից» բարձր մակարդակով հանդիպում անցկացրեց հատկապես կորեացի Սոն Հին Մինը՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

 

Ավելացնենք, որ հաջորդ փուլում «Լիվերպուլը» կխաղա «Վեստ Հեմի», իսկ «Տոտտենհեմը»՝ «Կոլչեստերի» հետ։

 

Գոլեր․ Սոն՝ 39ր, Շադլի՝ 66ր։

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

08.04.2018, 19:31

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...