Նորություններ

«Լեսթեր Սիթի» 3-2 «Աստոն Վիլլա» (տեսանյութ)

13.09.2015, 21:00

Aston-VillaՊրեմիեր Լիգայի 5-րդ տուրի այսօրվա վերջին խաղում ընթացիկ մրցաշրջանի հայտնություն «Լեսթեր Սիթին» հյուրընկալել էր Բիրմինգհեմից ժամանած «Աստոն Վիլլային»։

 

Գոլառատ խաղում հերոսական հաղթանակ տարան դաշտի տերերը։ Խաղի ընթացքում պարտվելով 0-2 հաշվով՝ «Լեսթերը» կարողացավ 3 անընդմեջ գնդակ ուղարկել «վիլլացիների» դարպասը։ Հյուրերից գոլերի հեղինակ դարձան Ջեկ Գրիլիշը և Կարլես Հիլը։ Իսկ Կլաուդիո Ռաներիի թիմից աչքի ընկան Ռիչի Դե Լաթը, Ջեյմս Վարդին և Նաթան Դայերը։

 

Այս կամային հաղթանակից հետո «Լեսթերը»՝ վաստակած 11 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։

 

Գոլեր․ Գրիլիշ՝ 39ր, Հիլ՝ 63ր, Դե Լաթ՝ 72ր, Վարդի՝ 82ր։

«Չելսի» 0-0 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.01.2018, 21:00

«Չելսի» 0-0 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 2-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

30.12.2017, 20:54

«Լիվերպուլ» 2-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը 8-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթին» էր։

կարդալ...