Նորություններ

Լեսկոտը ցանկանում է «Սիթիի» հետ նոր պայմանագիր կնքել

30.08.2013, 14:48

Ջոլեոն Լեսկոտ«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, եթե «քաղաքայինների» կողմից նոր առաջարկ ստանա:

 
Անցած մրցաշրջանում 30-ամյա անգլիացին կորցրել էր իր տեղը հիմնական կազմում և ակնարկում էր, որ կարող է լքել «Սիթի օֆ Մանչեսթերը»: Որպես արդարացում նա օգտագործում էր Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության մոտենալը:

 
Եվ չնայած, որ նոր մրցաշրջանում Ջոլեոնը խաղադաշտ է դուրս գալիս խաղի առաջին իսկ րոպեներից, այն պատճառով, որ իր դիրքային մրցակիցները վնասվածք ունեն, նա պատրաստ է երկարաձգել «Սիթիի» հետ իր պայմանագիրը:

 
-Ես շատ եմ ասել, որ ինձ ոչինչ ավելի շատ չի ուրախացնի, որքան պայմանագրի երկարաձգումը: Եթե բանակցությունները սկսվեն, ապա ես պատրստ կլինեմ ստորագրել նոր պայմանագիր,- Լեսկոտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի

26.09.2020, 22:10

Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի

Պորտուգալիայի հավաքականի և Բենֆիկայի կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի, հաղորդում է Record Portugal -ը։   Գործարքի մանրամասներից հայտնի է, որ անգլիական ակումբը կվճարի 55-60 միլիոն ֆունտ, ինչպես նաև Պիրենեյան թերակղզի կտեղափոխվի Նիկոլոս Օտամենդին։  Պաշտոնական հայտարարությունը կլինի եկող շաբաթվա ընթացքում։  

կարդալ...

Մանչեսթեր Սիթին նոր տրանսֆերային նպատակ ունի՞

19.09.2020, 23:20

Մանչեսթեր Սիթին նոր տրանսֆերային նպատակ ունի՞

Ըստ իսպանական AS-ի Մանչեսթեր Սիթին պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել Սևիլիայի պաշտպան Ժյուլ Կունդեի համար։ Պարբերականը հայտնում է, որ Կուլիբալիի հետ բանակցությունները մտել են փակուղի և այժմ ֆրանսիացի 21-ամյա պաշտպանի տրանսֆերը առաջնսյին է Գվարդիոլայի թիմի համար։

կարդալ...