Նորություններ

«Լիվերպուլը» բանակցություններ է սկսել Ֆերնանդոյի տրանսֆերի համար

20.12.2013, 12:37

ՖերնանդոԻնչպես հաղորդում է պորտուգալական A Bola պարբերականը, «Լիվերպուլը» հետաքրքրվում է «Պորտուի» 26-ամյա կիսապաշտպան Ֆերնանդոյի ծառայություններով:

 

Հաղորդվում է, որ մերսիսայդյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ: Անձամբ ֆուտբոլիստը մտադիր է քննարկել իր ապագայի հետ կապված հարցերը, քանի որ նրա պայմանագիրը «Պորտուի» հետ լրանում է արդեն այս մրցաշրջանի ավարտին:

 

Ֆերնանդոյի ծառայություններով հետաքրքրվող «Լիվերպուլի» կիսապաշտպանության երեք դիրքերի համար կա ընդամենը չորս ֆուտբոլիստ՝ Ջո Ալենը, Լուկաս Լեյվան, Ջորդան Հենդերսոնը և Սթիվեն Ջերարդը:

 

Ավելացնենք, որ անցած ամռանը Ֆերնանդոյի ծառայություննեով հետաքրքրվում էր «Էվերթոնը», ով ցանկանում էր բրազիլիացու միջոցով փոխարինել Մարուան Ֆելայնիին:

«Լիվերպուլը» գնեց Ֆաբինյոյին

29.05.2018, 11:15

«Լիվերպուլը» գնեց Ֆաբինյոյին

«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Մոնակոյի» կիսապաշտպան Ֆաբինյոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է 50 մլն եվրո (43.7 մլն ֆունտ)։

կարդալ...

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...