Մոտակա հանդիպումը

19 հունվար 2019, 16:30

Նորություններ

«Լիվերպուլը» «Բարսելոնային» արգելել է մինչև 2021թ գնել իր ֆուտբոլիստներին

21.11.2018, 19:04

Ֆիլիպե ԿոուտինյոՀունվարին իր կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին «Բարսելոնային» վաճառած «Լիվերպուլը» նաև գաղտնի համաձայնագիր է կնքել կատալոնական ակումբի հետ, որով արգելվում է իր ֆուտբոլիստների հետագա վաճառքը։

 

Հիշեցնենք, որ Կոուտինյոն կարող էր «Բարսելոնա» տեղափոխվել դեռ 2017 թվականի ամռանը, սակայն այդ ժամանակ «կարմիրներին» հաջողվեց աներևակայելի ջանքերով պահպանել իր աստղին, ճիշտ է, ոչ շատ երկար, քանի որ հունվարին Ֆիլիպեն իրականացրեց իր երազանքը և ուղևորվեց «Նոու Կամպ»։

 

Այդ գործարքից «Լիվերպուլը» վաստակեց 142 մլն ֆունտ։ Գումարից բացի, մերսիսայդյան ակումբը նաև երաշխիք է ստացել, որ Կոուտինյոյի տրանսֆերից հետո «Բարսելոնան» երեք տարի փորձ չի անի ֆուտբոլիստ գնել «Էնֆիլդից»։

 

Ինչպես հայտնում են Cadena Ser-ը և AS-ը, այս պայմանավորվածությունը ոչ թե բանավոր է, այլ փաստաթղթավորված է։ Այս գաղտնի համաձայնության շնորհիվ «Լիվերպուլը» կարող է մինչև 2021 թվականը «Բարսելոնայի» հետաքրքրությունից հեռու պահել իր ֆուտբոլիստներին, օրինակ Մոհամեդ Սալահին և Սադիո Մանեին։ Աղբյուրը՝ AS

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

04.01.2019, 01:54

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել գործող չեմպիոնը և առաջատարը։

կարդալ...

«Լիվերպուլ» 5-1 «Արսենալ» (տեսանյութ)

30.12.2018, 10:41

«Լիվերպուլ» 5-1 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Արսենալին»։

կարդալ...