Նորություններ

«Լիվերպուլը» Բեն Արֆայի համար դիմել է «Նյուքասլին»

20.07.2013, 12:47

Հաթեմ Բեն ԱրֆաՀամաձայն L'Equipe-ի, «Լիվերպուլը» պաշտոնական առաջարկ է արել «Նյուքասլի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆայի համար:

 

«Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հանդիսանում է Բեն Արֆայի տաղանդի մեծ երկրպագու: Մերսիսայդյան ակումբի սկաուտները շարունակաբար հետևում էին ֆուտբոլիստին անցած մրցաշրջանի ընթացքում:

 

Աղբյուրը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումը ձախողելուց հետո «Լիվերպուլը»  այլ տարբերակներ կփորձի թիմի կազմն ուժեղացնելու համար, և Ռոջերսը որոշել է իր ուշադրությունը կենտրոնացնել Բեն Արֆայի վրա:

 

Անցած մրցաշրջանն այնքան էլ հաջող չդասավորվեց 26-ամյա ֆրանսիացու համար` ծնկի հատվածում հաճախակի խնդիրների պատճառով: Հաթեմը մասնակցել է Պրեմիեր Լիգայի 19 խաղի:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...