Նորություններ

«Լիվերպուլը» գնեց Ֆաբինյոյին

29.05.2018, 11:15

«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Մոնակոյի» կիսապաշտպան Ֆաբինյոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է 50 մլն եվրո (43.7 մլն ֆունտ)։

 

Հիշեցնենք, որ եվրոպական գրանդները Ֆաբինյոյին հետևում էին նախորդ ամառվանից։ Այդ ժամանակ ակտիվ խոսվում էր Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի հավանական տեղափոխության մասին «Մանչեսթեր Յունայթեդ» կամ ՊՍԺ, սակայն ավելի արդյունավետ գործեցին «կարմիրները»։

 

-Ես իրապես հպարտ եմ այս տեղափոխությամբ։ Սա այն է, ինչի մասին ես միշտ երազել եմ․ հայտնվել համաշխարհային մակարդակով ակումբում։ Ակումբի ենթակառուցվածքները բացառիկ են։ Երբ նման ակումբը ցանկանում է քեզ տեսնել իր թիմում, ապա դու երկար չես մտածում,- ասել է Ֆաբինյոն։

 

Ավելացնենք, որ Յուրգեն Կլոպի թիմում բրազիլիացին կփոխարինի Էմրե Ջանին, ում պայմանագիրը շուտով կավարտվի և նա «Լիվերպուլից» կհեռանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով։

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...