Նորություններ

«Լիվերպուլը» համաձայնության է եկել Մինյոլեի տեղափոխության հարցում

22.06.2013, 10:12

Սիմոն ՄինյոլեԻնչպես հաղորդում է Sky Sports-ը, «Լիվերպուլը» համաձայնվել է դարպասապահ Սիմոն Մինյոլեի տրանսֆերը ձեռք բերելու համար «Սանդերլենդին» 11 մլն ֆունտ վճարել:

 

Ընդհամենը մի քանի օր բանակցելուց հետո երկու ակումբները համաձայնության եկան Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահի տեղափոխության հարցում:

 

Հաղորդվում է, որ արդեն հաջորդ շաբաթ Մինյոլեն կլինի Մելվուդում «կարմիրների» մարզաբազայում, որտեղ բուժզննում կանցնի և կհամաձայնեցնի անձնական պայմանագիրը:

 

Եթե այս տեղափոխությունը կայանա, ամենայն հավանականությամբ, Մինյոլեն կդառնա «Լիվերպուլի» առաջին համարը: Այդ պարագայում մերսիսայդցիները կազատվեն Խոսե Ռեյնայից, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Բարսելոնան»: Իսպանացու ներկայիս պայմանագիրը կլրանա երեք տարուց:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...