Նորություններ

«Լիվերպուլը» հաստատեց Կոլկերի տրանսֆերը

12.01.2016, 22:10

Սթիվեն Կոլկեր«Լիվերպուլը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց ՔՊՌ-ի պաշտպան Սթիվեն Կոլկերին։ Այս մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։

 

«Տոտտենհեմի» ակադեմիայի սանը 24 տարեկան հասակում Պրեմիեր Լիգայում հանդես գալու մեծ փորձ ունի։ Նախկինում նա պաշտպանել է «Սուոնսիի», «Քարդիֆ Սիթիի» և հենց ՔՊՌ-ի գույները։

 

Կարճաժամկետ տեղափոխությունը «Սաութհեմպտոն» արդյունավետ չստացվեց Կոլկերի համար և անգլիացին ընդունեց «Լիվերպուլի» առաջարկը, որն այժմ պաշտպանությունում կադրային լուրջ խնդիրներ ունի։

 

«Կարմիրների» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբին հաջողվել է ժամանակին ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որպեսզի Սթիվենն իրավունք ստանա մասնակցելու չորեքշաբթի երեկոյան «Արսենալի» դեմ խաղին։

«Վեստ Հեմ» 1-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

05.02.2019, 11:43

«Վեստ Հեմ» 1-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...

Լիվերպուլ 4-3 Կրիստալ Փելես (տեսանյութ)

19.01.2019, 20:58

Լիվերպուլ 4-3 Կրիստալ Փելես (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում Լիվերպուլը հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող Կրիստալ Փելեսին։

կարդալ...