Նորություններ

«Լիվերպուլը» հավատում է Ջերարդի ֆուտբոլային երկարակեցությանը

28.03.2013, 20:13

Սթիեն Ջերարդ«Լիվերպուլի» ֆիզպատրաստության մարզիչ Գլեն Դրիսկոլը վստահ է, որ Սթիվեն Ջերարդը դեռ երկար տարիներ հանդես կգա բարձր մակարդակով:

 

Արդեն հաջորդ ամիս «կարմիրների» ավագը կնշի իր 33-ամյակը: Ջերարդն առանց փոխարինման մասնակցել է Պրեմիեր Լիգայում իր թիմի վերջին 30 խաղերին և դարձել է 8 գոլի հեղինակ:

 

Դրիկսոլի կարծիքով Ջերարդը հետևում է իր օրգանիզմին, ինչը կօգնի երկարացնել իր ֆուտբոլային տարիները:

 

-Չորս կամ հինգ տարի առաջ մարդիկ խոսում էին, որ Սթիվենը իր պատմության զոհն է և երբեք չի հասնի նախորդ մարզավիճակին: Սակայն 32 տարեկանում նա խաղում է յուրաքանչյուր խաղում:

 

Դրա համար Ջերարդն արժանի է հարգանքի: Այժմ Սթիվենը վստահ է, որ իր չորրորդ տասնամյակում էլ հանդես կգա բարձր մակարդակով և դա ուրախալի լուր է «Լիվերպուլի» համար,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Դրիսկոլը:

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...

«Լիվերպուլ» 4-0 «Բրայթոն» (տեսանյութ)

13.05.2018, 20:22

«Լիվերպուլ» 4-0 «Բրայթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Բրայթոն ընդ հոուվ Ալբիոնին»։

կարդալ...