Նորություններ

«Լիվերպուլը» հրաժարվել է Բոնիին գնելու մտքից

30.05.2014, 13:10

Վիլֆրիդ ԲոնիԻնչպես հայտնի է դառնում Goal պարբերականից, «Լիվերպուլը» վերջնականապես հրաժարվել է «Սուոնսի Սիթիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիին գնելու մտքից և կենտրոնցել է «Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտի վրա:

 

Պրեմիեր Լիգայում իր առաջին մրցաշրջանի ընթացքում 16 գոլ խփելով՝ Բոնին հայտնվեց մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում: Որոշ լուրերի համաձայն, իվուրացի ֆուտբոլիստի միջոցով իր թիմի հարձակման գիծը ցանկանում էր ուժեղացնել «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:

 

Սակայն այն բանից հետո, երբ «Սուոնսին» իր հարձակվողի համար 20 մլն ֆունտ պահանջեց, «Լիվերպուլն» իր ուշադրությունն ուղղեց 31-ամյա Լամբերտին: Հաղորդվում է, որ առաջիկա օրերի ընթացքում Ռիկին բուժզննում կանցնի «Էնֆիլդում»:

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

«Էվերթոն» 0-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

07.04.2018, 17:31

«Էվերթոն» 0-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի մեկնարկը տրվեց «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր «Էվերթոնը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։

կարդալ...