Նորություններ

«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Ստերլինգին

31.03.2015, 11:33

Ռահիմ ՍտերլինգՀեղինակավոր The Independent պարբերականը շարունակում է հետևել Ռահիմ Ստերլինգի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին և եկել է այն եզրահանգման, որ «Լիվերպուլն», ամենայն հավանականությամբ, ամռանը կվաճառի իր ծագող աստղին:

 

Նոր պայմանագրի հարցում լուրջ անհամաձայնություն կա ակումբի և ֆուտբոլիստի միջև: «Լիվերպուլը» պատրաստ է Ռահիմի աշխատավարձն ավելացնել երեք անգամ՝ հասցնելով շաբաթական 100 հզր ֆունտի, որը բավական լավ գումար է 20-ամյա ֆուտբոլիստի համար:

 

Սակայն Ստերլինգը ռեալ է գնահատում իր դերը ակումբի ցուցադրած խաղում և չի հասկանում, թե ինչու պետք է մեկուկես անգամ քիչ ստանա Դանիել Սթարիջից (շաբաթական 150 հզր ֆունտ):

 

Պարբերականը վստահեցնում է, որ խնդիրը միայն գումարը չէ: Ռահիմը հավակնոտ նպատակներ ունի և ցանկանում է յուրաքանչյուր մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների Լիգայում, ինչը նրան չի կարող երաշխավորել «Լիվերպուլը»: Ստերլինգը նաև ցանկանում է խաղալ հարձակվողի դիրքում:

 

«Լիվերպուլի» ներսում լուրջ կասկած կա, որ Ստերլինգը իսկապես մտածում է ակումբից հեռանալու մասին, և անգամ շաբաթական 150 հզր ֆունտ աշխատավարձը նրան չի կարող ստիպել մնալ, ուստի «կարմիրները» պատրաստ են վաճառել նրան:

 

Ստերլինգի համար պայքարում գլխավոր ֆավորիտներն են համարվում «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը», սակայն չի բացառվում Ռահիմի նկատմամբ հետաքրքրությունը նաև Պրեմիեր Լիգայից դուրս: Սպասվում է, որ «Լիվերպուլը» վաճառքի հետ կապված բանակցությունները կսկսի 50 մլն ֆունտ առաջարկի դեպքում:

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 5-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

11.02.2018, 10:23

«Մանչեսթեր Սիթի» 5-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...