Նորություններ

«Լիվերպուլը» պարտվեց Բեն Դեյվիսի համար պայքարում

19.07.2014, 11:38

Բեն Դեյվիս«Սուոնսի Սիթիի» պաշտպան Բեն Դեյվիսի համար մղվող պայքարում «Լիվերպուլը» պարտվեց «Տոտտենհեմին»:

 

Daily Mirror պարբերականի հաղորդմամբ, ուրբաթ օրը ուելսյան ակումբն ընդունել է «Տոտտենհեմի» 8 մլն ֆունտի առաջարկը: Եվ չնայած, որ «Լիվերպուլը» նույնպես պատրաստ էր վճարել այդ գումարը, Դեյվիսն ավելի հակված է լոնդոնյան ակումբին միանալու տարբերակին, որտեղ կունենա իր տեղը հիմնական կազմում:

 

Դեյվիսին մտահոգում է այն, որ «Լիվերպուլում» մեծ է մրցակցությունը, բացի այդ «կարմիրները» շարունակում են հետաքրքրվել այլ ֆուտբոլիստների ծառայություններով:

 

«Տոտտենհեմում» Դեյվիսի միակ մրցակիցը կլինի Դենի Ռոուզը: Յան Վերտոնգենը, ով նույնպես կարող է խաղալ այդ դիրքում, երբեք չի թաքցրել, որ նախընտրում է խաղալ կենտրոնում:

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

07.04.2018, 20:06

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ»  (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...