Նորություններ

«Լիվերպուլը» Ռոբինսոնին վաճառեց ՔՊՌ-ին

29.08.2014, 10:49

Ջեք Ռոբինսոն«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է «Լիվերպուլի» պաշտպան Ջեք Ռոբինսոնին գնելու մասին: Սակայն Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում չի կարող խաղալ Հարի Ռեդնապի թիմում:

 

Ալբերտո Մորենոյին գնելուց հետո «կարմիրները» որոշեցին ազատվել իրենց սանից, ով այսօր չորս տարվա պայմանագիր ստորագրեց ՔՊՌ-ի հետ: Լոնդոնյան ակումբը Ռոբինսոնին գնելուց անմիջապես հետո նրան վարձակալությամբ տվել է «Հադերսֆիլդին»:

 

-Ջեքն ապագայի համար: Նա խոստումնալից երիտասարդ է: Այս մրցաշրջանում նա հանդես կգա «Հադերսֆիլդում», և ես վստահ եմ, որ նա հաջող հանդես կգա Չեմպիոնշիփում,- ասել է Ռեդնապը:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...