Նորություններ

«Լիվերպուլը» ցանկանում է գնել Գիլերմե Սիկեյրային

12.08.2013, 13:14

Գիլերմե Սիկեյրա«Լիվերպուլը» հույս ունի մինչև մրցաշրջանի մեկնարկն ավարտին հասցնել «Գրանադայի» ձախ պաշտպան Գիլերմե Սիկեյրայի ձեռքբերումը:

 

Միակ ֆուտբոլիստը «կարմիրների» կազմում, ով կարող է խաղալ ձախ պաշտպանի դիրքում հանդիսանում է Խոսե Էնրիկեն, և «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է մեծացնել մրցակցությունն այս դիրքում:

 

Ավելի վաղ մերսիսայդյան ակումբը հետաքրքրված էր «Վալենսիայի» պաշտպան Ալի Սիսոկոյով, սակայն այժմ «Լիվերպուլի» գլխավոր նպատակը 27-ամյա Սիկեյրան է, ով վերջին երեք տարիների ընթացքում բավական հաջող է իրեն դրսևորել իսպանական Լա Լիգայում:

 

Ինչպես հայտնում է Liverpool Echo-ն, «Գրանադան» ցանկանում է բրազիլիացու դիմաց ստանալ 6 մլն ֆունտ: «Կարմիրները» վստահ են, որ գործարքը կիրականացվի մոտակա ժամանակներում:

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

07.10.2018, 21:23

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում կենտրոնական խաղում միմյանց էին հանդիպել առաջատարներից «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Չելսի» 1-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

29.09.2018, 22:27

«Չելսի» 1-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր առաջատար «Լիվերպուլին»։

կարդալ...