• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    «Լիվերպուլը» Քոաթեսին վաճառեց «Սանդերլենդին»

    02.07.2015, 09:00

    Սեբաստիան Քոաթես«Լիվերպուլն» իր պաշտպան Սեբաստիան Քոաթեսին վաճառեց «Սանդերլենդին»: Այս մասին պաշտոնապես հայտնել են երկու կողմերն էլ: Գործարքի արժեքը կազմել է 4 մլն ֆունտ:

     

    Այս պարագայում, Ուրուգվայի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը դառնում է այս ամառվա ընթացքում Դիկ Ադվոկատի թիմի առաջին նորեկը: «Կատուները» Քոաթեսի հետ չորս տարվա պայմանագիր են կնքել:

     

    Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սեբաստիանը «Սթեդիում օ Լայթում» հանդես եկավ վարձավճարով: «Սանդերլենդը» վերջին 9 խաղերից հավաքեց 9 միավոր և երեք անգամ դարպասը պահեց անառիկ, որում մեծ էր Քոաթեսի ավանդը:

     

    Ավելացնենք, որ «Էնֆիլդ» տեղափոխվելուց հետո չորս տարվա ընթացքում Սեբաստիանը ոչնչով աչքի չընկավ «կարմիրների» կազմում:

    «Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

    14.10.2017, 17:23

    «Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել սկզբունքային մրցակիցներ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

    կարդալ...

    «Նյուքասլ» 1-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

    02.10.2017, 10:18

    «Նյուքասլ» 1-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

    կարդալ...