Նորություններ

«Լիվերպուլը» ֆավորիտ է Ալդերվեյրելդի համար պայքարում

09.04.2013, 18:07

Տոբի Ալդերվեյրելդ«Լիվերպուլը» գլխավոր հավակնորդն է Այաքսի և Բելգիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տոբի Ալդերվեյրելդի համար պայքարում:

 

24-ամյա բելգիացին գնահատվում է 8 մլն ֆունտ: Նրա ծառայություններով նաև հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Էվերթոնը» և «Նյուքասլը»: Մինչդեռ անձամբ Տոբին նախընտրում է «Լիվերպուլը»:

 

-Չեմ ցանկանում հանդես գալ անգլիական միջին ակումբում: Ի տարբերություն «Նյուքասլի», «Լիվերպուլը» համապատասխանում է իմ չափանիշներին,- հայտնել է Տոբին բելգիական Het Laatste Nieuws պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

 

Ակնհայտ է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլի» գլխավոր նպատակներից մեկը լինելու է պաշտպանության կենտրոնը ուժեղացնելը: Ջեյմի Կարագերն ավարտում է կարիերան, իսկ Մարտին Շկրտելն ու Սեբաստյան Քոաթեսն այնքան էլ լավ մարզավիճակում չեն:

«Հադերսֆիլդ» 0-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

20.10.2018, 22:28

«Հադերսֆիլդ» 0-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Հադերսֆիլդ Թաունին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

07.10.2018, 21:23

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում կենտրոնական խաղում միմյանց էին հանդիպել առաջատարներից «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...