Նորություններ

«Լիվերպուլը» և «Բիրմինգհեմը» բանակցում են Բուտլանդի տրանսֆերի համար

28.12.2012, 23:51

Ջեկ Բուտլանդ«Բիրմինգհեմի» գործադիր տնօրեն Պիտեր Պաննուն հայտնել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ թիմի դարպասապահ Ջեկ Բուտլանդի տրանսֆերի համար:

 

Լուրերի համաձայն Բրենդան Ռոջերսը հենց 19-ամյա Բուտլանդին է տեսնում որպես Ռեյնային փոխարինող: «Բիրմինգհեմը» լուրջ ֆինանսական պահանջներ է ներկայացրել մերսիսայդյան ակումբին, ինչն էլ դժվարացնում է տրանսֆերը:

 

-Ինձ հայտնի է, որ այժմ ակումբը բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ: Դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են նաև «Էվերթոնը» և «Սաութհեմպտոնը», որոնք արդեն առաջարկ են արել տրանսֆերի համար,- Birminghem Mail տեղական թերթին տված հարցազրույցում ասել է Պաննուն:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...