Նորություններ

«Լիվերպուլը» և «Տոտտենհեմը» հետաքրքրված են Մուսա Սոույի ծառայություններով

29.03.2013, 23:26

Մուսա Սոու«Լիվերպուլը» և «Տոտտենհեմ Հոտսպուրը» հետաքրքրված են թուրքական «Ֆեներբահչեի» և Սենեգալի ազգային հավաքականի հարձակվող Մուսա Սոույի ծառայություններով:

 

Մուսայի պայմանագիրը թուրքական ակումբի հետ կլրանա 2016թ-ին, սակայն առաջարկը Պրեմիեր Լիգայից կարող է նրան ստիպել փոխել ակումբը:

 

-Դրա մասին շատերն են խոսում: Ես երջանիկ եմ «Ֆեներբահչեում» և չեմ մտածում հեռանալու մասին: Սակայն բոլորը գիտեն, որ ցանկանում եմ երբևէ խաղալ Պրեմիեր Լիգայում:

 

Եթե «Լիվերպուլը» կոնկրետ առաջարկ անի և ակումբը ընդունի այն, ապա ես մեծ ուրախությամբ կտեղափոխվեմ Անգլիա,- ասել է Սոուն: TRT

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...