Մոտակա հանդիպումը

23 նոյեմբեր 2019, 16:30

Նորություններ

Լիվերպուլի առաջին կանգառը: Ման. Յունայթեդ-Լիվերպուլ 1-1

22.10.2019, 12:46

Ձեզ ենք ներկայացնում Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպման՝ «Մանչեսեթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» խաղի մեր անդրադարձը։

 

Սուլշերի անակնկալը 5-2-1-2 տակտիկական սխեմայով և Պոգբայի ու Սալահի բացակայությունները որպես օգնություն Յունայթեդին:

 

Մանչեսթերի Յունայթեդի համար Լիվերպուլի հետ տնային հանդիպումը մրցաշրջանի կարևոր հանդիպումներից է եղել միշտ: Սուլշերի թիմը մերսիսայդցիների հետ հանդիպմանը մոտեցավ բավականին վատ ցուցանիշով, և եթե Յուրգենի թիմը  ԱՊԼ- ում միավոր չէր կորցրել, ապա Ման. Յունայթեդն ուներ ընդամենը երեք հաղթանակ:

 

1-ին խաղակես և Օլեի 5-2-1-2 ը

Կլոպպը իր դասական սխեմայով էր՝ 4-3-3, բայց առանց Սալահի, ում փոխարինեց Օրիգին, և Ալիսսոնով դարպասում: Արդյունքում Մանեն մեկնարկեց հարձակման ձախ եզրում, իսկ Օրիգին՝ աջում: Եվ եթե Սալահի կորուստը նշանակալից էր Լիվերպուլի համար, ապա Պոգբայի կորուստը միայն ձեռնտու էր Մանչեսթերին, քանի որ նա դիրքային անկարգապահությունը միայն կվնասեր Սուլշերի թիմին:

 

Խաղի հայտարարագրում կար Ակսել Տաունազեբեն, ով պետք է դուրս գար հիմնական կազմում և նախատեսվում էր, որ Յունայթեդը կխաղա 3 կենտրոնականներով (Տուանզեբե, Լինդելոֆ, Մագուայեր) այսինքն սովորական դարձած 4-2-3-1 ը միանշանակ չէր լինելու, բայց խաղի նախավարժանքի ժամանակ  Տուանզեբեն վնասվածք ստացավ ու նրան փոխարինեց Մարկոս Ռոխոն: Սուլշերի ծրագիրը հասկանալի էր. 3 կենտրոնականներ՝ քանակի հաշվին խտությունը պահպանելու համար, եզրերում Յանգն ու Վան- Բիսսական հատուկ Լիվերպուլի եզրայինների դեմ՝ Ռոբերթսոնի ու Տրենտ-Առնոլդի համապատասխանաբար, երկու կարգապահ ու աշխատասեր զինվորներ կենտրոնում՝ Մակտոնըմի ու Ֆրեդ, Պեռեյրան 10 համարի դիրքում, ով չէր խորշում պաշտպանական աշխատանքից և երկու արագ հարձակվողներ առջևում՝ Ջեյմս ու Ռեշֆորդ: Ընդհանրապես Յունայթեդի կենտրոնական գոտու կարգապահության ու աշխատասիրության շնորհիվ (հատկապես Պեռեյրայի), Լիվերպուլի գնդակին տիրելուն պես Մանչեսթերի ֆուտբոլիստները նման տակտիկական սխեմայով սկսում էին պաշտպանվել անհատական (նկարում դա հստակ երևում է): Դրան նաև մեծամասամբ նպաստում էր 5-2-1-2 տակտիկական սխեման:

 

Անդրես Պեռեյրայի մասով առանձին գովասանքի խոսքեր պետք է ասել է. բրազիլիացին լավագույններից էր խաղադաշտում, նրա անհատական խաղը Ֆաբինյոյի դեմ (առաջին խաղակեսում, մինչև Կլոպպի տակտիկական փոփոխությունները) ուղղակի կատարյալ էր:  Լիվերպուլում Ֆաբինյոն սովորանբար ստանձնում է խաղարկողի դեր, բայց այս խաղում Պեռեյրան իր հայրենակցին ոչինչ թույլ չտվեց անել՝ ընդամենը 14 փոխանցում (10-րդ ը Լիվերպուլում, ավելի քիչ միայն Մանեն է):

 

Չնայած Ման Յունայթեդի հրաշալի խաղին լինում էին նաև բացթողումներ, երբ կենտրոնական գոտի էր նահանջում Ֆիրմինոն, իսկ նրա ետևից չէր գալիս Մագուայերը, քանի որ անգլիացի պաշտպանը այդքան մոբիլ չէ, բայց դրանից Լիվերին չէր հաջողվում քաղել առավելագույնը, քանի որ եզրային պաշտպանները չէին միանում, իսկ առաջխաղացման միակ տարբերակը Մանեն էր, ում հսկում էին:

 

2-րդ խաղակես: Կլոպպի փոփոխությունները

2-րդ խաղակեսում Լիվերպուլը փոխեց իր տակտիկական սխեման՝ 4-3-3 ից անցնելով 4-2-3-1 ի: Սա նշանակում էր, որ Վեյնալդումը և Ֆաբինյոն կազմելու էին հենակետային գոտին, Հենդերսոնը շարժվում է աջ, Մանեն տեղափոխվում է ձախ, Ֆիրմինոն զբաղեցնում է ենթահարձակվողի գոտին, իսկ Օրիգին դառնում է հարձակվող: Նման սխեմայով Ման Յունայթեդը ուղղակի էլ արդեն չէր կարող խաղալ անհատապես: Ճիշտ է դրան ի պատասխան Սուլշերի թիմը անցավ 5-3-2 ի բայց դա մասամբ էր լուծում խնդիրը, քանի որ Յունայթեդը ստիպված ավելի խորն էր պաշտպանվում: Նման պաշտպանության դեպքում ֆուտբոլիստներ էին պետք, ովքեր կկարողանան հակառակորդի պաշտպանական կոմպակտությունը խախտել փոխանցումներով, այդ նպատակով էլ խաղադաշտ մտան Ալեքս Օքս.-Չեմբեռլենը և Ադամ Լալլանան Օրիգի և Հենդերսոնի փոխարեն համապատասխանաբար: Դրա արդյունքում Ման Յունայթեդի 5-3-2 ը վերածվեց 5-4-1 ի՝ Դանիել Ջեյմսը դարձավ 4-րդ կիսապաշտպանը աջից:  Արդյունքում Լիվերպուլի ճնշումը տվեց իր արդյունքը և մերսիսայդցիները հավասարեցրեցին խաղի հաշիվը:

 

Դեռ հարց է՝ կշարունակի կատարելագործել Սուլշերը 5-2-1-2 ը, թե ոչ, բայց մի բան հաստատ է, Պոգբայի առկայության դեպքում նման տակտիկական սխեման ուղղակի չի կարող աշխատել: Ֆրանսիացու բացակայության դեպքում Մանչեսթերը շատ է տուժում գրոհելիս, բայց ուժեղ ու կարգապահ պաշտպանվելիս, իսկ առկայության դեպքում՝ հակառակը: Իսկ Լիվեպուլ առաջին կեսում կարծես զարմացած էր Մանչեսթերի տակտիկական դասավորությունից, նաև նշանակալից դեռ խաղաց Սալահի բացակայությունը, 2-րդ կեսում Կլոպպի տակտիկական ու ոչ միայն փոփոխություններով Լիվերպուլը ետ բերեց խաղի վերահսկողությունը:

 

Հիվանդացեք միայն ֆուտբոլով:

Հեղ.՝ Կարեն Պողոսյան

 

Չելսի-Այաքս 4-4: Գոլային Հրավառություն Ստեմֆորդ Բրիջում:

08.11.2019, 09:26

Չելսի-Այաքս 4-4: Գոլային Հրավառություն Ստեմֆորդ Բրիջում:

Չելսի-Այաքս հանդիպումը խոստանում էր լինել հետաքրքիր տակտիկական մենամարտ, բայց արդյունքում մենք ականատես եղանք տակտիկական քաոսի. երկու ինքնագոլ, երկու կարմիր քարտ, և գոլերի հրավառություն:

կարդալ...

Դենի Միլսը կազմել է «Լիվերպուլի» և «Յունայթեդի» խորհրդանշական հավաքականը

15.10.2019, 16:04

Դենի Միլսը կազմել է «Լիվերպուլի» և «Յունայթեդի» խորհրդանշական հավաքականը

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դենի Միլսը կազմել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» խորհրդանշական հավաքականը։

կարդալ...